▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաշաթաղում մերձարևադարձային մրգեր են աճեցրել

Հոկտեմբերի 8-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոնին» ներկայացվել են Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքում մերձարևադարձային մրգերի աճեցման հաջողված փորձի պտուղները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քաշունիք համայնքի ղեկավար Լևոն Մովսիսյանն ասել է, որ էկզոտիկ մրգերից առաջինի՝ կիվանոյի սերմերը, որի հայրենիքն Աֆրիկան է, բերվել են արտերկրից:

Անսովոր և էկզոտիկ միրգը նման է վարունգի, ունի փշածածկ տիրույթ: Կիվանոյի միջուկը վառ կանաչ ժելեանման զանգված է` վարունգի և սեխի նման սերմերով: Կիվանոն օգտագործում են ինչպես հում, այնպես էլ մարինացված տարբերակով: Այն թթու են դնում, պատրաստում կոմպոտներ: Բույսի մշակման մասին առավել լայն տեղեկատվություն, ըստ համայնքի ղեկավարի, գյուղացիները ստացել են համացանցից:

«Փորձը հաջողություն է ունեցել և այժմ մշակողները այլ տեսականիներ են փորձարկում, որոնց առաջին արդյունքները դրական են»,- ասել է Լ. Մովսիսյանը և հավելել, որ տեղանքը նպաստավոր է՝ եղանակային պայմանների առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее