Armtimes.com-ը գրում է. Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող Քարերի սիմֆոնիա պատմամշակութային հուշարձանի տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվում է: Հայտնի է դարձել, որ ապամոնտաժման աշխատանքները մի քանի ժամից կավարտվեն, իսկ կառուցապատողը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով:
Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը մեր զրույցում ասաց, որ Քարերի սիմֆոնիայի խնդրի շուրջ համայնքում այսօր տեղի է ունեցել լսում: «Մինչեւ լսումներն էին հայտարարի եկել, կառուցապատող բնակիչը համաձայնվել էր, որ պետք է քանդի այդ կառույցը: Լսումների ժամանակ քննարկվել է հողի հետագա ճակատագիրը: Բնակիչը բանկից վարկ էր վերցրել, ծախս էր արել, քննարկել ենք, թե ինչով կարող ենք օժանդակել, որ այդ ծրագիրը մեկ այլ վայրում կարողանա իրականացնի»,- ասաց Ահարոն Սահակյանը՝ նշելով, որ կառուցապատողը Գառնիի կիրճում այլ տարածք ունի, որը Քարերի սիմֆոնիայի տարածքում չէ: Համայնքի ղեկավարը նշեց, որ այդ տարածքում հնարավոր է կառուցապատում իրականացնել, իսկ թե ինչ տեսք կունենա, նա տեղյակ չի:
Հարցին՝ լավ, ապամոնտաժում է, իսկ չի՞ տուգանվելու, տուգանք չկա՞, գյուղապետ պատասխանեց. «Իհարկե կա, վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում կա՝ 200 հազար դրամի չափով տուգանելու մասին»: Գառնի համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ մի քանի ժամից ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ «Քարերի սիմֆոնիայի» տարածքում մոտ մեկ շաբաթ առաջ կառուցապատում էր սկսել Գառնի համայնքի մի բնակի, ով ժամանցի կենտրոն էր կառուցում: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խնդրի ի հայտ գալուց հետ հայտարարեց, որ տարածքը մասնավոր է, սակայն կառուցապատումը կասեցվել է: Ըստ տեղեկություննների`զվարճանքի կենտրոնը կառուցում է Ծովինար անունով մի կին, ով Գառնիում հայտնի ատամնաբույժ Շմավոն Համբարձումյանի աղջիկն է: Հիշեցնենք, որ Գառնիի ձոր իջնելու համար տարիներ շարունակ Շմավոն Համբարձումյանը և նրա հայրն ապօրինի 2000-ակա դրամներ էին գանձում:


