▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյաններն ԱՄՆ-ում հայ-իտալական շաուրմաանոց են բացել

life.tert.am-ը գրում է. Հեռուստաաստղեր Քարդաշյանների հայկական ազգանունն արդեն բրենդի է վերածվել և շաուրմայանոցն այնքան էլ չի համապատասխանում այդ բրենդին։  Սակայն, խոսքը Քիմ Քարդաշյանի ու իր քույրերի մասին չէ։

Thenewsherald-ը գրում է, որ Հրաչ Քարդաշանը Քիմի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի զարմիկ է՝ հոր կողմից: Հայ-Իտալական խորտկարնը բացվել է մարտի 1-ին՝ Միչիգան նահանգում, սակայն այն պետք է ավելի վաղ բացվեր։ Պարզվում է, որ մեկ տարի առաջ խորտկարանին մեքենա է բախվել և հետևանքները վերացնելու համար շատ ժամանակ է պահանջվել։

Հրաչ Քարդաշյանն ապրում է իր կնոջ՝ իտալուհի Սանդրայի հետ, նրանք երկու դուստր ունեն։

«Ամուսինս ամեն բան իր ձեռքերով է անում, այդ պատճառով էլ կարողանում ենք մեծ գումար խնայել»,- ասել է Սանդրա Քարդաշյանը։

Ամուսիններն որոշել են հստակ կերակրացանկ չունենալ ու հայկական և իտալական խոհանոցներն իրար միացնել։

«Հրաչը պատրաստել չգիտի, նա հրատարակչական գործով է զբաղվում և այստեղ օգնում է ինձ։ Ես որոշեցի բացի հայկական շաուրմայից ու լահմաջոյից նաև պիցցա և այլ իտալական ուտեստներ պատրաստել։ Մեզ մոտ ջերմ մթնոլորտ է ու թարմ սնունդ»,- ավելացրել է Սանդրան։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее