Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի անդամները նոր պայմանագիր են ստորագրել E! հեռուստաընկերության հետ, ըստ որի՝ Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուն կերկարաձգվի ևս 5 սեզոնով: Յուրաքանչյուր սեզոնի համար Քարդաշյան ընտանիքը կստանան 30 մլն դոլար, ընդհանուր գումարը կկազմի է 150 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Քարդաշյանների ընտանիքի մասին ռեալիթի շոուն հեռարձակվում է 2007թ.-ի հոկտեմբերից: Այս պայմանագրով այն եթերում կլինի մինչև 2020թ.-ը: