▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանյե Ուեսթը բացատրել է՝ ինչի համար է իրեն պետք մեկ միլիարդ դոլար Ցուկերբերգից

Life.panorama.am-ը գրում է. Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը բացատրել է, թե ինչու է դիմել Մարկ Ցուկերբերգին սոցցանցի միջոցով և խնդրել իրեն հատկացնել մեկ միլիարդ դոլար։ Նա ասել է, որ ցանկանում է շատ փող, որպեսզի ավելի շատ ստեղծագործի։ Իր մտքերը նա գրել է  Twitter-ում։

«Այո, ես ինքս հարուստ մարդ եմ և կարող եմ գնել մորթիներ և տներ իմ ընտանիքի համար։ Սակայն ինձ պետք է ավելի մեծ գումար, որպեսզի կարողանամ ավելի լավ մտքեր իրագործել», -ասել է ռեփերը։

Նա նաև նշել է, որ եթե ստիպված լիներ ֆինանսավորել իր մտքերը իր իսկ գրպանից, ապա չէր կարող այլևս պետք եղած կերպով հոգ տանել իր ընտանիքի մասին։

Ամբողջական հոդվածը`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее