▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քանի որ մենք կանգնած ենք Հայաստանի կողքին, Ադրբեջանը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Ֆրանսիայում»․ Սիլվեն Մեյլար

Ֆրանսիայի օրենսդիր մարմնի անդամ Սիլվեն Մեյլարն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիան ապակայունացնելու փորձի մեջ։ «Քանի որ մենք կանգնած ենք Հայաստանի կողքին, Ադրբեջանը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Ֆրանսիայում, մասնավորապես, Նոր Կալեդոնիայում։

Բռնապետ Ալիևի նպատակները չեն կարող մեզ մոլորության մեջ գցել։ Մենք պայքարում ենք դրանց դեմ»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը։

Ավելի վաղ Ֆրանսիան Բաքվին մեղադրել էր Նոր Կալեդոնիայում անջատողականներին աջակցելու մեջ, որտեղ մայիսին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել էր 13 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее