Իտալիայի բանկերից մեկը հրաժարվել է վարկ տրամադրել այդ երկրում բիզնես գործունեություն ծավալող թուրքական «Orka Holding»-ին: Հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Սուլեյման Օրաքչըօղլուն հայտարարել է, որ բանկը հրաժարվել է իրենց վարկ տրամադրել միայն այն պատճառով, որ հոլդինգը թուրքական է: Բանկի ղեկավարությունը բառացիորեն ասել է. «Քանի որ դուք թուրք եք, չենք ցանկանում աշխատել ձեզ հետ»: Թուրք գործարարը նաև հայտնել է, որ թուրք լինելու պատճառով բազմաթիվ խնդիրների է հանդիպել այլ եվրոպական երկրներում ևս, մասնավորապես՝ Գերմանիայում ու Իսպանիայում:


