«Չեմ հավատում, թե հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու։ Անկախ նրանից՝ Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք արտահերթ կլինեն, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն մեկ պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների նկատմամբ»,-Բուլղարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով.
«Մինչև նրանք այդ մոտեցումից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների գրկում, զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, Հայաստանը որևէ հույս չի կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»։


