![]()
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հիշեցնենք, որ վերջինս իր հովանավոր՝ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի պատվերով պատռել էր թիվ 157 մանկապարտեզի վարիչ Զարա Ադիյանի՝ աշխատանքից ազատման դիմումը:


