Կամերային թատրոնում «Մեկը վերևից» ներկայացումը հանդիսատեսի կողմից սիրվեց, դեռ ավելին ներկայացմանը մեկ անգամ ներկա հանդիսատեսին ձգողականության ուժով երկորդ անգամ էլ կանչում է:
Արտյոմ Մարկոսյանի մարմնավորած չորս կերպարներն էլ արդի հայ հասարակության տարբեր խավերն են` Քաջ Նազարի բախտով օլիգարխ, վաստակավոր արտիստի կոչմանը հավակնող տգետ մտավորական, Արարատը տեսնելու համար Հայաստան այցելող սփյուռքահայ ու «դասական» թափառականը:
Ներկայացման մեխը հայի գենի վտանգված լինելն է, որը հումորային տարբեր ելքերով փորձում է ներկայացնել Արտյոմ Մարկոսյանը` քաղաքական սարկազմ, մշակութային հեգնանք ու հասարակության այլասերում: Ներկայացման ասելիքը խորն է, հումորը չափի մեջ ու տեղին:
Կարդացեք նաև` Արտյոմ Մարկոսյանն առաջին անգամ խոստովանում է մի բան, որի մասին մինչ այդ երբեք չի խոսել
Պոռնկությունը, բոմժությունն ու ողբը այսօրվա էկրաններին են. Արտյոմ Մարկոսյան