«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ Վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ տիտղոսային ընդդիմությունը, կամա թե ակամա, շատ ճիշտ վարքագիծ է դրսևորում: Երեկ ողջ օրվա ընթացքում ՔՊ-ն փորձում էր հեղափոխության ռենեսանս բեմադրեր: Պաթոսային ինչ-որ տեքստեր էին գրում` ինքնիշխանության, ու պայծառ ապագայի մասին, պատասխանում էին ինչ-որ խորհրդավոր ընդդիմադիրների թեզերին, որոնք իրականում չկային: Ընդդիմությունը ծպտուն չէր հանել, բայց ՔՊ-ն հորինում էր, իբր թե ընդդիմության կողմից հնչեցված տեքստեր, և դրա դեմ բոյ տալիս: Այս ամենի իմաստը կայանում է նրանում, որ իրենց օդ ու ջրի պես մի հաղթաթուղթ է պետք, որը կվերականգնի «հեղափոխության» երբեմնի լեգիտիմությունը: Մինչդեռ բնակչության ճնշող մեծամասնությունը անտարբեր մնաց այդ «աշխարհացունց» ու «պատմական» իրադարձությունների, և դրանք որպես մեծ ձեռքբերում հրամցնողների խոսացող գլուխների նկատմամբ: Պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ ընդդիմությունը լռեց, չդատապարտեց, միասնության կոչեր չարեց, փոխարենը թույլ տվեց, որ ՔՊ-ն ինքն իր դեմ բոյ տա և ի ցույց դնի սեփական թշվառությունը: Սրանք ՀԷՑ-ը խլին, մեծահարուստ նստեցրին, եկեղեցու վրա հարձակվան, այսինքն, արին այն ամենը, ինչ պիտի անի ցանկացած իրեն հարգող հեղափոխական, բայց արի ու տես, որ դա որևէ ազդեցություն չունեցավ իրենց վարկանիշի վրա: Դասական քաղաքագիտական առումով սա կոչվում է լեգիտիմության ճգնաժամ: Իրավիճակ, երբ ինչ էլ անես, վարկանիշդ չի բարձրանում, քանի որ քո նկատմամբ անվստահությունը հատել է հետ վերադարձի շեմը: Արհեստական տեղեկատվական փոթորիկներն այլևս ցանկալի արդյունք չեն տալիս: Նույնիսկ եթե հաջողվում է մարդկանց ուշադրությունը մեկ կամ երկու օրով գրավել, երրորդ օրը միջին վիճակագրական հայը գնում է խանութ ու 40,000 դրամի առևտուր է անում, բայց զամբյուղում ունի 30% ավելի քիչ ապրանք, քան նախկինում, մինչդեռ այդ 40,000 դրամը վաստակելու համար ստիպված է 30% շատ քրտինք թափել: «Հեղափոխությունը» պետք է խլեր «նենգ նախկիններից» ու բաժաներ «խեղճ մարդկանց»: Յոթը տարի, ում ասես դատում են, կոպեկ առ կոպեկ «վերադարձնում», բայց արի ու տես, որ ոչ «թալանչիների» բյուջեն է դրանից պակասում, ոչ էլ պետական բյուջեն է լցվում: Դրա փոխարեն աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը մնացել են նույն մակարդակի վրա, միջին դասն իր մաշկի վրա ոչ մի դրական փոփոխություն չի զգում, իսկ այ «նախկին» կոչեցյալներն էականորեն հարտսացել են ու դա փաստում է հենց պետական վիճակագրությունը: Միակ փոփոխությունն այն է, որ մեծահարուստ «նախկինների» բանակը համալրվել է մի քանի հարյուր ՔՊ-ականով: Ընդ որում, նույնիսկ ՔՊ-ի մեծ մասը, որ պետության բերք ու բարիքից օգտվելու համար մտել է այդ խարանի տակ, առանձնապես բան չի շահել, լափը հիմնականում վերխուշկի ձեռն ա մնում: Տակիններին փշուրներ են հասնում, որի համար իրենց պարբերաբար դատում են, որ կոռուպցիայի դեմ պայքար բեմադրեն: Նույն Ջենիֆեր Լոպեսի համերգն այս ամենը ի ցուց դրեց: ՔՊ-ն հորինում ու ընդդիմադիրներին էր վերագրում թեզեր, որոնց դեմ հերոսաբար կռվում էր, մինչդեռ մարդիկ խոսում էին ոչ թե բուն համերգից, այլ դրա հետ կապակցված թալանից, որն ի դեպ, ըստ փաստաթղթերի, բառացիորեն 50/50 կիսվել էր նախկինների ու ներկաների միջև: Լեգիտիմության այս ճգնաժամը չի նշանակում, որ ՔՊ-ի օրերը հաշված են, ոչ էլ նշանակում է, որ գալիք ընտրություններում նրանք դատապարտված են պարտության: Ոչ, կնկարեն, հարցը դա չի: Հարցն այն է, որ սրանք էլ չեն կարում ուդառ պահեն: Ժողովրդական վահանը, որի շնորհիվ իրենց կերած ամեն մի քաք մարսվում էր, այլևս չկա: Ոչ մեկ չի ուզում սպասել հինգ կամ տաս տարի մինչև պայծառ ապագան գա: Մարդիկ այլևս չեն վստահում: Ընդ որում, ոչմեկին չեն վստահում, սա է պատճառը, որ ընդդիմության լռությունն իրականում օգուտ է տալիս: Ստեղծված իրավիճակում լավագույն մարտի ձևը պարտիզանականն է: Բոլորն էլ հասկանում են, որ սրանք օկուպացիոն ռեժիմ են: Որ երկիրը ծախելու դիմաց իրեն թույլ են տալիս բռնել ում ուզի, երբ ուզի, ու լափեն ինչքան ուզի, որտեղ ուզի: Պետք եղավ կգյուլի էլ, իսկ, եթե իր վրա ձեռք բարձրացնես Ադրբեջանը տեղում զորք կմտցնի: Սա արձանագրելով հանդերձ` չգիտես ինչու ընդդիմադիրներից շատերը շարունակում են փորձել բաց դաշտում բոյ տալ, ձեռի հետ էլ ՔՊ-ի բերանը լեզու դնել, մինչդեռ ամենաարդյունավետը բուն պարտիզանական պայքարն է: Գնալ անտառ, սպասել հարմար պահին, արագ դուրս գալ անտառից, քացով խփել ձվերին ու արագ հետ գնալ անտառ և նորից սպասել հարմար պահին: Այս սցենարը պետք է կրկնել այնքան, մինչև ինքը, ցավին չդիմանալով, իր իսկ ձեռքով կտրի իր իսկ ձվերը...հետո ձեռքերը, ոտքերը, քիթն ու ականջները, վերջում էլ` լեզուն: Դիտեք նաև՝ |
Քացով խփել ձվերին ու արագ հետ գնալ անտառ, և նորից սպասել հարմար պահին․ Արթուր Դանիելյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее