▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ պատվիրակության հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին

Հայաստանում  Եվրոպական Միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների դեպքերը բացահայտվել են ԵՄ պատվիրակության կողմից: Սա խոսում է այն մասին, որ Եվրոպական Միության ընթացակարգերը, վերահսկման մեխանիզմները լավ են աշխատում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ նշելով.

-ԵՄ պատվիրակությունը տվյալները փոխանցել է իրենց մասնագիտացված կառույցին: Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը իրականացրել է այդ դեպքերի հետ կապված սեփական, ներքին վերլուծությունը, կատարել որոշակի եզրահանգումներ:  Սյս մարմինն իր գործունեությամբ կարող է օրինակ լինել Հայաստանի համար, որ այստեղ էլ ստեղծվի հակակոռուպցիոն անկախ մարմին, որի աշխատանքը կարող է լինել խիստ արդյունավետ, տալ անհրաժեշտ արդյունք»,- նշեց դեսպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее