▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պռոշյանում գտնված նորածինը շուտով կտեղափոխվի մանկատուն. նրա մայրը չի հայտնաբերվել

 

Armtimes.com-ը գրում է. Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում օգոստոսի 12-ին հայտնաբերված նորածինը, որը դեռեւս գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, շուտով կտեղափոխվի մանկատուն:

Այս մասին հայտնել է Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը: Բժիշկները նրան հայտնել են, որ երեխան իրեն լավ է զգում, բուժհաստատությունում մնալու անհրաժեշտություն այլեւս չկա, քանի որ հակառակ դեպքում կարող է ենթարկվել հիվանդանոցային վարակներ ձեռք բերելու վտանգին:

Լքված փոքրիկը, որի մասին, փաստորեն ոչինչ հայտնի չէ, արդեն ունի ծննդյան վկայական եւ ազգանուն, անուն, հայրանուն՝ Պռոշյան Մարիամ Ազատի: Ազգանունը նրա գտնվելու վայրն է խորհրդանշում, անունը՝ օրը, քանի որ երեխան հայտնաբերվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին, իսկ հայրանունն ազատության մասին պետք է հուշի:

Արթուր Մուրադյանի խոսքով, փոքրիկի մոր մասին այս ընթացքում ոչինչ չի պարզվել, եւ նա էլ չի հետաքրքրվել աղջնակով:

Երեխան մանկատուն կտեղափոխվի հավանաբար մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ:



Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее