ArmLur.am-ը գրում է. Երեկ Պռոշյան գյուղում ծառի տակ հայտնաբերված նորածին աղջիկը մանկատուն կտեղափոխվի: Այս մասին կայքին հայտնել է Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը, ով նշել է, որ երեկ անձամբ այցելել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ և տեսել նորածնին: Գյուղապետը հայտնել է, որ հանդիսանում է գյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ և այժմ զբաղված է երեխայի համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելով, որպեսզի կարողանան մանկատուն տանել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ի առավոտյան՝ ժամը 09:25-ին, քաղաքացին հայտնել էր, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա կա, ով բոլորովին մերկ է:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


