Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում նորածին երեխա է հայտնաբերվել, այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանից:
«Օգոստոսի 12-ի առավոտյան՝ ժամը 09:25-ին քաղաքացին հայտնել է, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա կա: Երեխային տեղափոխել են «Նաիրի» ԲԿ»,- ասել է Ջանոյանը:
Ըստ աղբյուրի, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:


