«Մանկական Եվրոտեսիլ»-ից հայտնի դարձած, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, սիրված երգչուհի Դալիթան իր հանդիսատեսի դատին է հանձնել նոր տեսահոլովակ: Այն նկարահանվել է իր նոր՝ «Ես Փնտրում եմ Քեզ» երգի վրա: Երգը Դալիթան ստացել է նվեր Armdreams production-ի հիմնադիր,երգահան Արմեն Վիրաբյանի կողմից: Երաժշտության հեղինակը Արմեն Վիրաբյանն է, խոսքերի հեղինակը՝ բանաստեղծուհի Գայանե Դանիելյանը, իսկ երգի գործիքավորումը արել է Միքայել Թովմասյանը (հայտնի է որպես Ռուսաստանում հանրահայտ ռեփ, հիփ-հոփ ժանրի կատարողների հետ աշխատող գործիքավորող «Underground Beats» ստեղծագործական կեղծանունով): Երգի ձայնագրությունը կատարվել է E-Man ստուդիայում :Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Վիրաբյանն է,իսկ օպերատորը Ռոբերտ Բաբայանը: Տեսահոլովակի դերասանական կազմում ընդգրկվել են ճանաչված մոդելներ Արեգ Հովակիմյանը ու Թերեզա Մարտիրոսյանը: