▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ զոհված երկու ոստիկանների ընտանիքները բնակարան են ստացել

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որոշվել է Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող 2 բնակարան անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների ընտանիքներին:

Ըստ այդմ, մայրաքաղաքի Սիսակյան փողոցի 16 շենքի համար 29՝ 60.3 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է ոստիկանության զորքերի զինծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի այրուն՝ Արփինե Թումասյանին եւ նրա երեխաներին՝ Էլեն, Աշխեն եւ Կարեն Տեփանոսյաններին:

Սիսակյան փողոցի 16 շենքի համար 105՝ 60.3 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրուն՝ Հասմիկ Ոսկանյանին եւ որդուն՝ Մհեր Մկրտչյանին:

Որոշման նախագիծը ներկայացնելիս նշվել է, որ զոհված ոստիկաններն իրենց ընտանիքներով չեն ունեցել սեփական բնակարան եւ Երեւանում բնակվել են վարձակալական հիմունքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее