▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողոցներում շարունակում են հայտնվել ՀՀԿ-ի օգտին ցուցակներ կազմող տնօրենների լուսանկարները

 

armtimes.com-ը գրում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկահարույց հրապարակումից հետո, երբ թվով  114 ձայնագրություններվկայում էին այն մասին, որ նույնքան դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ զբաղված են եղել Հայաստանի հանրապետական կուսակցության համար ցուցակներ կազմելով, քաղաքի փողոցներում սկսել են հայտնվել տնօրենների լուսանկարները։

Այս անգամ անհայտ անձիք փակցրել են N46 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյաին լուսանկարը՝ «ընտրակեղծարար» և «ծախված «մանկավարժ» մի դարձեք նրա հանցակիցը» մակագրություններով։ Ավելի վաղ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 10 հասցեում փակցրել էին №76 մանկապարտեզի տնօրենի լուսանկարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее