
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխնախարարներ է նշանակել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին նշանակել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
![]()
Վարչապետը մեկ այլ հրամանով Արմեն Հայրապետյանին նշանակել է ֆինանսների նախարարի տեղակալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բաբկեն Տեր Գրիգորյանին նշանակել է սփյուռքի նախարարի տեղակալ։

Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին նշանակել է առողջապահության նախարարի տեղակալ։


