▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխնախարարը հեռանում է եւ իրեն չի տեսնում պետական համակարգում

 

ashot

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին:

Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով` կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները: 

Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее