▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխգնդապետը հետ է շպրտել թշնամուն, ծանր վիրավոր վիճակում շարունակել է կռիվը ու զոհվել

Aravot.am-ը գրում է.

Վաղ առավոտյան Գյումրի են տեղափոխել Արցախի պաշտպանության ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին ու Ախուրյանի բնակիչ, ավագ-լեյտենանտ Աշոտ Շահբազյանին: Քիչ հետո կտեղափոխեն նաեւ Մեծ Մանթաշի բնակիչ Արման Անդրեասյանին:

Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աշոտ Շահբազյանը 1993 թվականին է ծնվել, ամուսնացած չէ, ապրում էր ծնողների հետ՝ հոր, մոր ու եղբոր: Ունի մեկ եղբայր, որը իրենից փոքր է: Նրան ճանաչել են փոխանակված 18 զոհերի մեջ:

Իսկ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը Ջեբրալիում իր հինգ ընկերների հետ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թեժ մարտերի մեջ է մտել թշնամու հետ, տեսնելով հարձակվող թշնամուն՝ առաջ է գնացել՝ չթույլատրելով գրավել դիրքերը, ծանր վիրավորվել է, սակայն կռվել է մինչեւ արյան վերջին կաթիլը:

Նրա հայրը՝ Գևորգ Առաքելյանը, հույսը չէր կորցնում, որ որդուն կենդանի կտեսնի: Նա երկու երեխա ունի՝ մեկը սովորում է երկրորդ դասարանում, մյուսը՝ երկու տարեկան է:

Ալեքսան Առաքելյանը, 10 տարի ծառայության է եղել Արցախում, նա Ջեբրաիլում հրամանատարի՝ մարտական գծով առաջին տեղակալն էր: Նա եւս հայկական կողմին փոխանցված 18 զոհերի մեջ էր: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее