▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողերը ծախսում են սեփական «կայֆերի» համար

Հայաստանի գեղատեսիլ վայրեր տանող ճանապարհները գտնվում են ոչ թե անբարեկարգ, այլ ողբալի վիճակում: Ու այսպե՞ս զարգացնում են զբոսաշրջություն: Մեկ անգամ գնաս, ամբողջ կյանքդ կփոշմանես: Մշակույթի նախարարի հիմնական առաքելությունը եղել է, և մնում է պատմամշակութային վայրերը ոչնչացնելը:

Տիկին նախարար սիրուն չէ: Կամ ձեր գործն արեք, կամ ինչպես ընդունված է ասել հեռացեք: Ի վերջո Հովհաննես Մանուկյանից (վերջինն ինքն է հրաժարական ներկայացնել) լավ նախարար չլինեք: 

Ինչ վերաբերում է մարզային իշխանություններին, ապա նրանք ինչպես միշտ իրենց տեղում չեն:
Ինչու՞ գումարներ չեն հատկացվում այդ ճանապարհները վերանորոգելու համար, ինչու՞ Հայաստանը գրավիչ չի դառնում ոչ միայն հայաստանցու, այլ նաև օտարերկրացու համար , մեկ պարզ պատճառով, փողերը ծախսում են սեփական կայֆերի համար:

Փայլակ Ֆահրադյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее