▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փող չունեք, գերի հանձնվեք․ Սամվել Բաբայան

Արցախի հարցով բոլորն էլ մեղավորություն ունեն, բայց կա մեղավորություն և կա հանցագործություն։ Առաջարկում է պարզել հանցագործություն կատարածներին ու պատժել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ պետք է առաջին հերթին բանակ ունենայինք, որ այսօր չվախենայինք կրակել, իսկ դրա համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են երկիրը վերջին տարիներին՝ առաջին նախագահից մինչև Նիկոլ Փաշինյան։

Բաբայանն ասում է՝ չպետք է թույլ տրվեր, որ հակառակորդը ներթափանցեր մեր տարածք, բայց եթե արդեն տեղի է ունեցել, պետք է բանակ կառուցել «Հեքիաթ են պատմում, ասում են՝ փող չունենք։ Փող չունեք, գերի հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն․․․ Ասա խելք չունենք, հասկանանք, բայց որ ասում եք՝ փող չունենք, չենք հասկանում»։

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացներին, Բաբայանն ասում է՝ առաջին հերթին պետք է վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը, տալ մանդատային տարածք, նոր միայն գնալ դեմարկացիայի և դելիմիտացիայի։

Սամվել Բաբայանը նաև հայտարարեց, որ մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Բաբայանի պնդմամբ՝ ընտրություններին մասնակցելու է, որպեսզի, այսպես կոչված, սևերի ու սպիտակների կռիվ չլինի, ու երկիրը վերջնական չկործանվի։

«Մենք մեջտեղի գիծն ենք լինելու, որպեսզի թույլ չտանք վերջում արյունահեղություն լինի: Բայց ամեն ինչ գնում է դրան։ Ամեն ինչ տանում է բախումների՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու»,- եզրափակեց նա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее