▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել. #WarGonzo

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Այս մասին հայտնում է @wargonzo նախագծը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Զրույցը տեղի է ունեցել նախորդ շաբաթ։

ՌԴ նախագահը և ՀՀ նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, անվտանգության հետ կապված հարցեր, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակը Երևանում:

Առանձին քննարկվել է Հայաստանի տնտեսական վիճակը։

Զրույցը տևել է մոտ 1 ժամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее