▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել, այս տարի սա երրորդ հարցազրույցին է:

/filemanager/uploads/Putin-Qocharyan.jpg

Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

Կայքի մոսկովյան աղբյուրը տեղեկացնում է, մի քանի օր առաջ, մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ մայրաքաղաքում, կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է իրոք, Պուտինը և Քոչարյանը մայիսին կրկին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի։

Ընթացիկ տարում սա Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցող արդեն երրորդ հեռախոսազրույցն է»,-նշում է կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее