▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման հարցում․ Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման հարցում, հայտարարության ստորագրմանը նախորդել է լարված բազմօրյա աշխատանքը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանք...Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր։ Նա «նստած» էր հեռախոսների վրա, զրույցներ էր վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեկ անգամ էլ եմ կրկնում՝ դա մեկ օր չի տեւել»,- հավելել է Պեսկովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее