Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամբիոնից բազմիցս հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԿԳԲ-ի գործակալ է։
Ավելի ուշ, ՍիվիլՆեթը պարզել էր, որ Փաշինյանի հայտարարության համար հիմք է հանդիսացել իշխանական մամուլի «անանուն նամակը»։


