▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտինը համոզված է, որ Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն այլընտրանք չունի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Պեսկովը դժվարացել է պատասխանել հարցին` արդյոք Պուտինը ստացե՞լ է Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին: Նա նշել է, որ «այդ բոլոր հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее