▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտի'ն, սրանց վզները ծուռ ես թողնում ու էջմիածնեցոց գցում կրակը»․ Արամ Զավենիչի թեկնածուի ոդիսականը

Խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վլադիմիր Պուտի'ն, ա'յ տնաշեն, սրանց վզները ծուռ ես թողնում միգրացիոննիների առաջ հերիք չի, մուտքերն էլ ՌԴ փակում, սարքում քեզնից նեղացած ու էջմիածնեցոց գցում կրակը։

Հո Էջմիածինը Ռուսաստանում ապրելու պայքարում ջախջախիչ պարտություն կրածների հավաքատեղի չի՞։

Էլ չանես նման բան։

Հ.գ. Շնորհակալ ենք Մարիամ Հովսեփյանին` Ալիևին գողանալու միշտ պատրաստ Արամ Սարգսյանի կուսակցության` Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի մասին էս ամենը բացահայտելու համար»։

Ավելի վաղ, քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը գրել էր. «Անկեղծ ասած, ինքս ունենալով ՌԴ Կառավարությանն առընթեր համալասարանի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտի կրթություն՝ միշտ անընդունելի եմ համարել, երբ ԶԼՄ-ները բոլոր «խոսացող գլուխներին» ներկայացնում են որպես քաղաքագետի: Չէ որ, դա նույնպես մասնագիտություն է, որը ձեռք բերելու համար հարկավոր են տարիներ: Հարություն Մկրտչյանը այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ վերջին տարիներին միշտ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ։ Հուսանք՝ քաղաաքաԳետ այդպես էլ չդառնալու փորձից հետո՝ նա կկարողանա դառնալ քաղաքաՊետ։ Համենայնդեպս, ըստ իս, շանսեր ունի, քանի որ կարողանում է պոպուլիստական ականջահաճո ելույթներ ունենալ։ Ոչ վաղ անցյալում Հարությունը տարիներ շարունակ ապրում էր Մոսկվայում, որտեղ հետագայում ունեցավ միգրացիոն ծառայության խախտում, փորձեց փոխել անձնագիրը Մոսկվայի հյուպատոսությունում՝ չստացվեց, քանի որ նմանատիպ դեպքերում միայն «վերադարձ Հայրենիք» թուղթը կարող են տրամադրել: Այդտեղից սկսվեց իր պայքարը դեսպանության դեմ։ Հետո հիշում եմ, որ եթերով հանդես եկավ և կոչ արեց ՀԱՊԿ-ի դիմաց ցույց կազմակերպել, 1 օր անց չեղարկեց նախաձեռնությունը՝ կրկին եթերով հայտարարելով այդ մասին։ Վերջին տարիներին պայքարում է Ռուսաստան դեմ, քանի որ միգրացիոն կանոնները խախտելու պատճառով, մուտքը ՌԴ փակ է։ Շատ լավ հիշում եմ նաև իր ուղիղ եթերները, որոնք արվում էին Մոսկվայից և խստագույնս քննադատում ու ոչ միայն քննադատում, Նիկոլ Փաշինյանին։ Վաղուց չեմ հետևում իրեն և չգիտեմ այդ հարցում սկզբունքայնություն պահե՞լ է, թէ ՝ ոչ։ Սա պատմություն է այն մասին, որ պայքարը ոչ բոլոր դեպքերում է սկզբունքային և գաղափարային լինում, կարող է ուղղորդվել ինչ-որ ձախողումներով և լինել ոչ թէ հանուն գաղափարների, այլ ուղղակի՝ «դեմ»: Կարծում եմ՝ նա նույնպես դեմ կլիներ Եվրոպական Միությանը Հայաստանի ինտեգրվելուն, եթե նախկինում ապրեր Եվրոպայում և ունենար Եվրամիություն մուտք գործելու արգելք»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее