Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում գրառումների շարք է սկսել, որում վիրավորական արտահայտություններով ու համեմատականներով դիմում է իր կողմից «Պուշոկ» մականունով հորջորջվող քաղաքական գործչի: Նրա գրառումները ներկայացնում ենք ստորև. «*Այսօր հերթական ճեպազրույցն եմ տվել, որը, եթե մի նախադասությամբ վերնագրենք, այն մասին էր, որ ԱԺ-ում այլևս ընդդիմություն չկա: Դրանից հետո, իրենց ընդդիմադիր համարող ԱԺ պատգամավորները, իրար հերթ չտալով, անդրադարձել են իմ ճեպազրույցին և 50 րոպեանոց ճեպազրույցից արձագանքել այն բանին, որ իմ նկարն ավելի շատ մարդ իր շուրջը կհավաքի, քան իրենց հանրահավաքը: Հիրավի, պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, և մենք ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին: Արա, ես Ձեզ՝ 50 րոպե, դուք՝ իմ նկարի մասի՞ն: Պուշոկ, սանիկիդ չէիր ասե՞լ, որ դու ինձ քաղաքացու հետ միջադեպից հետո զանգել ես, ասել ես՝ «էս ինչ լավ տեքստ ես գրել», քո աջակցությունն ես հայտնել: Լսիր, տենց բաներն ասա, որ գոնե քո մոտիկներին «դեմ չտաս»: Սա էլ հո Կիպրոսում ծեծ ուտելու պատմության պես մի բան չի՞, որ նկարվես 7 օր անց ու գրես, որ քեզ բան չի եղել, հետո նստես, դողաս, որ հանկարծ վիդեո դուրս եկավ, ի՞նչ ես անելու, կամ հերթով զանգես ԶԼՄ-ներ, խնդրես` չգրեն դրա մասին: Պուշկո, լուրջ, արդեն նեղացնում ես, արա, ես քեզ միշտ ասել եմ, դու ինձ լսի: Բոլոր էն դեպքերում, երբ ինձ լսել ես, քո մոտ ամեն բան ստացվել ա, երբ չէ՝ վարի ես գնացել: Սանիկդ ասում ա, որ եթե քո կողքինները շահի համար են, ուրեմն ես էլ շահ ունեի: Չես ասել, որ դու Էրեբունու թաղապետարանի շենքի մի խցում էիր հիմա նստած, եթե ես չլինեի ու, որ այն, բանը, որ քո անունը մեկը գիտի էս երկրում, իմ շնորհիվ ա: Թե չէ դու կյանքո՞ւմ էիր Սերժ Սարգսյանին մոտիկից տեսնելու, հետը մի սեղանի շուրջ նստելու, ինքը քո համար տենց էլ մնալու էր քո շեֆի սենյակի պատի վրայի նկարի երազանքի ձյաձյա: Արա, տեսնո՞ւմ ես՝ ինչեր եմ արել քո համար: Չես պատմե՞լ, թե ոնց էիր ամեն շաբաթ ինձ շողոքորթում, ամեն բան անում, որ հետս լավ լինես, իսկ որ զանգում էի, ասում էի՝ արի, ասում էիր՝ թրաշվեմ նոր գամ: Դիտեք նաև՝ |
Պուշոկ, լուրջ, արդեն նեղացնում ես․․․վաղուց ոչ մեկի վրա այսքան չէի տժժացել․ Ալեն Սիմոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее