▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուշկինի անվան դպրոցում քաոս է` տնօրենին են ազատել աշխատանքից». Սյուզի Բադոյան

***

Լրագրող Սյուզի Բադոյանի գրառումն ու տեսանյութերը․ «Պուշկինի անվան դպրոցում քաոս է` տնօրենին են ազատել աշխատանքից: Ողջ ուսուցչակազմն, ասում են, ազատման դիմում է գրել` ի նշան բողոքի:

Պարալիզացված է դպրոցի բնականոն աշխատանքը: Երեխաներին ծնողները տուն են տանում»։

***

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան նոր գրառումը․ «Ստորագրահավաք` հանուն տնօրենի։
Քաղաքապետ Ավինյանի դեմ հերթական մեծ բողոքի արշավն է սկիզբ առել Պուշկինի անվան դպրոցում։
Առավոտից դպրոցը խաթարված ուսպրոցեսով է օրն սկսել։
Ազատել են 10 տարվա պաշտոնավարման տնօրենին` առանց հիմքերի։
Նա մայիսի 3-ին է փայլուն հանձնել իր քննությունն ու վերանշանակմանն էր սպասում։ Մեկ մարդու պես ոտիք է կանգնել ողջ դպրոցը, որ ԿԳՄՍ նախարարին ու քաղաքապետ Ավինյանին ապացուցի, որ ապօրինությունը չի հանդուրժվելու իրենց կողմից։
Պայքար, ստորագրահավաք, ընդվզում, պաստառներ,
լացուկոծով հարցազրույցներ։
Իսկ վերադաս մարմնից մարդ չկա այստեղ, չհամարձակվեց գալ իմ աչքերի մեջ նայել ու պարզաբանում տալ․․․Պուշկինի ծնողկոմիտեի նախագահ, 5 սերունդ առաջ Պուշկինի անվան դպրոցն ավարտած Ալվինա Հովակիմյանը Տիգրան Ավինյանին է սպասում ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին»։

***

«Բոլորիս համար շոկ էր, որ կարելի է առավոտյան, առանց որևէ կարծիք հարցնելու, քննության, հանդեսների այս շրջանում տնօրենին ազատել աշխատանքից»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Պուշկինի անվան դպրոցի ծնողներից մեկը։
Հիշեցնենք՝ դպրոցի տնօրենին ազատում են աշխատանքից, ծնողների խոսքով նա վերանշանակման քննություն է տվել, սակայն նրան չեն նշանակում պաշտոնին։ Ծնողները ստորագրահավաք են իրականացրել՝ ի պաշտպանություն տնօրենի։
«Եթե տնօրենին հեռացնեն, երեխաներին կհանենք դպրոցից։ 14 տարի է այս դպրոցի ծնող եմ, մեկ օր նրա հետ կապված խնդիր չենք տեսել։ Ուսուցիչները բոլորը ազատման դիմում են գրել, ծնողներ կան՝ արդեն երեխաներին հանում են դպրոցից»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее