Պուերտո Ռիկոյում անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկողների մեծամասնությունը կողմ է արտահայտվել նահանգի իրավունքներով ԱՄՆ-ի կազմ արշիպելագի մուտքին։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ամերիկյան դրոշի վրա 51-րդ աստղի հայտնվելու օգտին է քվեարկել քաղաքացիների 97 տոկոսը։ Ընդ որում՝ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2.2 մլն քաղաքացիների ընդամենը 23 տոկոսը։
Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդա Ռոսելոն հանդիսանում է ԱՄՆ-ին միանալու կողմնակից։ Նրա կարծիքով՝ դա լավագույն տարբերակն է մեծացնելու կղզու բարեկեցությունը, որի արտաքին պարտքը կազմում է 70 մլրդ դոլար, առկա է բնակչության աղքատության 45 տոկոսանոց մակարդակ, կրթության ու առողջապահության ցածր որակ, ինչպես նաև գրեթե չաշխատող կենսաթոշակային համակարգ։
Կայացած հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ։ Վերջնական արդյունքի համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի որոշումը։


