▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորում են ու փող աշխատում, քաղաքացիների գումարները մսխում՝ սերմացու գողացող մկների պես»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ավանի Բաբաջանյան փողոցն արդեն 4-րդ անգամ են քանդում․ 240 մլն դրամը լցրին փոսը
Ավան վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյան փողոցի վրա ասֆալտապատում չի գալիս․ արդեն 4-րդ անգամ են այս հատվածը քանդում ու կիսատ-պռատ սարքում։ Բնակիչներն էլ ամիսներ շարունակ փոշի ու կեղտ են շնչում, էլ չասած՝ վարորդների համար առաջացած անհարմարություններն ու վթարային իրավիճակը։
2024թ․ Ավանի Բաբաջանյան փողոցի իբրև թե վերանորոգման համար քաղաքային բյուջեից 240 մլն դրամ էր հատկացվել, բայց այդ գումարը փոսը լցրին։ Սրանց համար էս փողոցն անտակ հոր է դառել, փորում են ու փող աշխատում, փորում են ու քաղաքացիների գումարները մսխում՝ սերմացու գողացող մկների պես»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее