Youth.tert.am-ը գրում է.
Հայկական սերիալների ամենաքննարկվող սցենարիստն այժմ ԱՄՆ-ում է: Ի՞նչն է տարել Դիանա Գրիգորյանին Ամերիկա, ինչը՞ կարող է նրան պահել Լոսում, ինչո՞ւ են նրա բոլոր սցենարները քննարկվում, այս և մյուս հարցերի պատասխանները՝ օվկիանոսից այն կողմ զրույցում:
Ի՞նչը տարավ Ձեզ Օվկիանոսից այն կողմ:
-Մենք մեկնել ենք ԱՄՆ նկարահանումների համար: Սյուժետային զարգացումները ծավալվում են այստեղ: Ընթերցողները, եթե հետևում են PanArmeniaTV-ի եթերին, ապա կհասկանան ինչի մասին եմ պատմում, քանի որ ֆիլմում ակնհայտ է, որ հերոսուհին տեղափոխվում է ԱՄՆ: Անհրաժեշտ էր այստեղ լինել և գործունեություն ծավալել:
Ճանապարհորդության միայնակ եք մեկնել, թե՞ բալիկների ուղեկցությամբ:
-Երեխաներս ևս այստեղ են: Նրանք հիմա հաճախում են ամառային դպրոց: Հանգիստն ու աշխատանքը համատեղել ենք:
Նահանգներում առաջին անգամ ե՞ք: Ինչպիսի՞ն են տպավորությունները:
-Այո, առաջին անգամ եմ ԱՄՆ-ում, քանի որ տանել չեմ կարողանում երկար թռիչքները: Ինձ շատ-շատ են համոզել, որ գամ, իսկ երեխաներս պարբերաբար լինում են Ամերիկայում: Մեկ անգամ գալով հասկացա, որ երկար թռիչքը այդքան էլ ձանձրալի չէ: Ես հաղթահարեցի այդ փորձությունը և արդեն հաճախակի կգամ: Շատ սիրեցի այս երկիրը: Տպավորություններս էլ դրական են:
Հնարավոր է՞ ԱՄՆ տեղափոխվեք մշտական բնակության:
-Այս պահին ասել չեմ կարող, որովհետև մարդն առհասարակ չի կարող որոշել: Ես ոչինչ չեմ կարող որոշել իմ կյանքում: Գիտեմ միայն, որ այստեղ մնալու ցանկություն չունեմ: Ես պարտադիր պետք է լինեմ իմ Հայաստանում, իմ Armenia TV-ում: Նահանգներ պարբերաբար կգամ, բայց ապրելու եմ Հայաստանում: Թող խոսքերս ամպագորգոռ չհնչեն ու չվիրավորեն այստեղ ապրողներին, բայց հայի տեղը Հայաստանն է:
Ձեր գրված սցենարները պարբերաբար քննարկման են ենթարկվում: Ինչո՞վ եք դա պայմանավորում:
-Եթե ինչ-որ բան դիտում են, ապա պետք է քննարկեն: Եթե չեն քննարկում, ապա դա էլ հակառակն է նշանակում: Շատ շնորհակալ եմ, որ առողջ քննադատում են իմ սցենարները: Այս ամենին վատ ձևով չեմ նայում: Շատ ուրախ եմ, որ մարդիկ քննարկում են: Եթե կա քննարկման շարժառիթ, ապա գործդ դատապարտված է հաջողության: Կան անառողջ երևույթներ, բայց դրանք ինձ չեն ստիպում ընկճվել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում