Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասանուհի Մերի Հակոբյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում:
Մերի, որոշակի դադարից հետո, Ձեզ կրկին էկրաններին ենք տեսնում, նախ պատմեք, թե ինչո՞վ էիք զբաղված այս ընթացքում եւ ինչպե՞ս ստացաք «Աբելի քույրը»հեռուստասերիալում խաղալու առաջարկը:
Այո, դադար կար, որը միայն էկրանային էր, քանի որ այդ ընթացքում եւս անընդհատ աշխատել եմ: Վերջին շրջանում հրավերները միմյանցից տարբեր էին, բայց «ATV»-ի «Աբելի քույրը» նախագծին ինձ ամենաշատը հետաքրքրեց. կերպարը, որը պետք է մարմնավորեի, շատ խաղարկային էր ու միանգամից գրավեց:
Նոր կարպարում, ի տարբերություն նախորդի, մարմնավորում եք երես առած աղջկա,որքանո՞վ է հեշտ տրվում մարմնավորել բացասական հերոսուհու:
Իրականում շատ հեշտ է: Հիմա շատ եմ տեսնում իմ հերոսուհու նման աղջիկների: Ցավով եմ նշում, բայց ամեն կերպ փորձում եմ ցույց տալ ու շատ տեսանելի դարձնել այդ աղջիկների վարվելակերպի բացասական կողմը, գուցե իրենք իրենց նմանակին տեսնելով՝ հասկանան իրենց ինքնության տգեղությունը:
Չկա՞ մտավախություն, որ այդպես կտպավորվեք մարդկանց շրջանում, քանի որ փորձըցույց է տվել, որ մարդիկ հաճախ դերասաններին ընկալում են ըստ իրենց դերերի:
Դեռ շատ վաղուց հարցազրույցներից մեկում նշել եմ, որ հեռուստադիտողն ինձ տեսնելու է ամենատարբեր կերպարներով, ուստի մտավախություն, որ կտպավորվեմ այդպիսին, ինձ համար ծիծաղելի է թվում, կարող եմ ավելին ասել՝ ես պատրաստ եմ ներկայանալ անգամ ավելի բացասական կերպարներով:
Կարճ ժամանակ է, ինչ ցուցադրվում է սերիալը, այնուամենայնիվ հասցր՞ել եք ընկերներ ձեռք բերել, ի՞նչ մթնոլորտ է տիրում կադրից դուրս:
Կադրից դուրս ինձ համար աշխատանքային մթնոլորտ է, ոչ ընկերական, բայց չեմ կարող չնշել, որ մարդիկ, ում հետ աշխատում եմ, ամենալավն են ու շնորհակալ եմ իրենց ծավալուն աշխատանքի համար:
Բացի այս հեռուստասերիալից այլ ծրագրեր կա՞ն:
Ծրագրեր միշտ կան, բայց այս պահին, ցավոք, սերիալը ծանրաբեռնում է:
Գիտեմ, որ որպես հաղորդավարուհի ներկայանալու պլաններ ունեիք, այդ առումով ի՞նչ նորություններ կան:
Շատերը գիտեն, որ ես սիրում եմ հաղորդավարուհու աշխատանքը եւ ունեմ կրթություն: Այս ընթացքում հրավերներ եղել են, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում է այդ ոլորտում ներկայանալուս, այս անգամ էլ խանգարեց սերիալը. Հույսով եմ՝ հեռուստադիտողը ինձ դեռ կտեսնի այդ ոլորտում:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում