▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձել են կողոպտել Միքայել Ոսկանյանի մեքենան

Այսօր առավոտյան չարագործները կոտրել են թառահար Միքայել Ոսկանյանի մեքենայի ապակին՝ այն կողոպտելու նպատակով, սակայն, բարեբախտաբար, ոչինչ չեն կարողացել գողանալ։

Երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մեքենայի լուսանկարը, որի տակ գրված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ մեքենայում եղել է երեխայի մանկասայլակը միայն, որին չարագործները ձեռք չեն տվել։

Դեպքը տեղի է ունեցել այս առավոտյան։ Մեքենան կայանված է եղել երաժիշտի տան բակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее