▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձել են ջարդուփշուր անել ու վառել Աթաթուրքի արձանը

 

Image may contain: one or more people, people standing, people walking, text and outdoor

 

 

 

 

 

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երեկ Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ադափազարը քաղաքում տեղի է ունեցել շատ հետաքրքիր դեպք։ Քաղաքի կենտրոնական Դեմոքրասի (Ժողովրդավարության) հրապարակում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա մի մարդ է հարձակվել՝ փորձելով ջարդուփշուր անել ու վառել արձանն ու պատվանդանը։

Դա անելուց առաջ նա արձանի առջև փռել է Թուրքիայի դրոշն ու ականատեսների վկայությամբ՝ արաբերեն արտահայտություններ բացականչել։

Տեսնելով դա՝ հրապարակում գտնվող քաղաքացիների մի հոծ զանգված հարձակվել է այդ մարդու վրա և փորձել լինչի դատաստան տեսնել նրա հանդեպ։ Ոստիկանները մի կերպ են կարողացել փրկել արկածախնդրին բնակչության ձեռքից (տեսանյութը տես այստեղ՝ https://turkiyebilgi.wordpress.com/2017/05/24/gundem-2/

Այս իրադարձության մեջ ամենակարևորը ոչ թե արձանի վրա հարձակումն է (թեև դա էլ շատ խորհրդանշական է, քանի որ Աթաթուրքի դեմ հարձակումն ու արաբերեն բացականչությունը անուղղակի ենթադրում են աշխարհիկի և կրոնականի հակամարտություն), այլ հասարակական արձագանքը։ Հասարակական բևեռվածությունը այնքան է խորանում, որ հասարակությունը սկսում է խախտել բռնության վրա պետության մենաշնորհը և պատրաստ է ինքը հաշվեհարդար տեսնել ոչ յուրայինի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее