▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ կոմպոզիտոր Գրիգ Բալասանյանի ձայնասկավառակի և գրքի շնորհանդեսը

Օրերս Գրիգ Բալասանյանը ներկայացրեց իր երկու տարվա աշխատանքի արդյունքը` ձայնասկավառակի և գրքի տեսքով, որտեղ  ամփոփված են Գրիգի 9-ից 10 տարեկան հասակում գրված ստեղծագործությունները: Պատանի կոմպոզիտորը ձայնասկավառակը կոչել է իր առաջին ստեղծագործության անվամբ`«Մեղեդի», որը գրել է 9 տարեկան հասակում և նվիրել իր պապիկների հիշատակին:

Այս ստեղծագործույթամբ 2015 թ-ին Գրիգը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կազմակերպված պատանի կոմպոզիտորների 18-րդ միջազգային մրցույթին և արժանացել  1-ին կարգի դափնեկրի կոչման: Նույն թվականին Գյումրիում անցկացվող Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնում «Մեղեդի» ստեղծագործությաբ իր տարիքային խմբում արժանացել է նույնպես 1-ին կարգի մրցանակի:

Շնորհանդեսը բաղկացած էր երկու մասից. համերգային հատվածում Գրիգը ներկայացրեց ձայնասկավառակում զետեղված ստեղծագործությունները, այնուհետև  իր ստորագրությամբ հյուրերին նվիրեց իր «Մեղեդի ձայնասկավառակը» և նույնանուն նոտաների գիրքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее