▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոփոխություն՝ հանրային սննդի ոլորտում

Հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառման չափանիշները կփոխվեն։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն։

Փոփոխության անհրաժեշտությունը վարչապետը հիմնավորեց նրանով, որ 2016 թվականին ընդունված հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել էին նոր չափանիշներ, մասնավորապես ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմը հանդիսացող 600քմ պահանջի փոխարեն սահմանվել է 100 քմ. «Փոքր և միջին բիզնեսի ձեռնարկատիրության խորհրդի հերթական նիստին բարձրացվել էր հնարավոր ռիսկերի հարցը տվյալ ոլորտի տնտեսվարողների համար: Հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վերաբերյալ կառավարության քաղաքականությունը՝ հանձնարարում եմ մշակել այս փոփոխությունը»,- նշեց վարչապետը։

Կառավարության նիստում քննարկված մի քանի այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերով.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее