Փոփ հանրագիտարանն այս շաբաթ անդրադարձել է ընդամենը մի հիթով հայտնի  դարձած ու այդպես էլ շոու-բիզնեսից անհետ կորած կատարողներին ու  նախագծերին: 
Շոու-բիզնեսյան ինստիտուտում լավ մուտքի կամ գոնե ռեսթարթի  համար օդի պես անհրաժեշտ են հիթեր: Թեև դրանք հաճախ այսպես ասած միանգամյա  օգտագործման են լինում, շատ արագ մոռացվում են, բայց միևնույն է, դրանք  ապահովում են անսպասելին հաջողություն ու որոշ դեպքերում մեծ հոնորարներ: 
Արդյոք հիթեր արտադրող մեքենաները միանգամյա օգտագործման աստղիկներին արջի ծառայություն չեն մատուցում:
Ինչ են մտածում այս մասին հայկական շոու-բիզնեսը այսպես ասած շինողները և հիթերի նոր չափաբաժիններ ապահովողները:
      

