▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոլսո Պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են հանդիպել Փաշինյանի հետ

Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները Ստամբուլում չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը,- ԱրմենիաSputnik-ն է գրում՝ վկայակոչելով «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանին։ 

«Ավելին, պատրիարքարանը փակ է եղել, որպեսզի վարչապետը չկարողանա ներս մտնել, իսկ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը այս պահին գտնվում է ԱՄՆ–ում»։

Ավելի վաղ վարչապետի մամուլի ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի հոգևորական ջերմորեն ողջունում Փաշինյանին։ Ինչպես պարզվեց, նա Հայր Վարդանն է՝ Հայ կաթոլիկ եկեղեցու քահանա։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее