▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոլ Մաքքարթնին՝ Վիգեն Տերտերյանի մոտ հյուրընկալվելիս...

«Ներկայացնենք համացանցում առկա մի ուշագրավ լուսանակար՝ Փոլ Մաքքարթնիի Թեհրան այցելության մասին պատմող քիչ հայտնի փաստի մասին: Իսկ պատմությունն այսպիսին էր. 1968-ի սկզբին հանրահայտ «Բիթլզ» խմբի երաժիշտները ուղևորվել էին Հնդկաստան: Եվ ահա, Անգլիա ետդարձի ճանապարհին Փոլ Մաքքարթնին և դերասանուհի Ջեյն Էշերը (այն ժամանակ նրանք նշանված էին) երկու օրով հանգրվանում են Թեհրանում: Այդ կարճատև մասնավոր այցի ընթացքում Փոլն ու Ջեյնը հյուրընկալվեցին նաև իրանահայ ճանաչված փոփ երգիչ Վիգեն Տերտերյանի մոտ: Լուսանկարում կիթառով՝ Վիգեն Տերտերյանն (1929-2003) է, որին ժամանակակիցները անվանում էին «Պարսից ջազի Սուլթան»»,-գրել է Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее