Հուլիսի 13-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան-Սոսե փողոցների խաչմերուկի մոտակայքում բարդու ծառն ընկել է գետնին և մասնակի փակել երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները երթևեկելի գոտուց ծառը տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել:
Հուլիսի 12-ին, ժամը 20:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 49 շենքի մուտքում տեղադրված բնակարաներից մեկի գազի հաշվիչին միացած էլ. լարերը շիկացել են. առկա է հրդեհի բռնկման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության և էլ. ցանցի աշխատակիցների ժամանումը:
Հուլիսի 12-ին, ժամը 20:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 54 տան տանիքից կախված ալեհավաքը ընկնելու վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ալեհավաքը հեռացրել են տան տանիքից:
Հուլիսի 12-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով էլ. լարը պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 179/11 շենքի մոտակայքում գտնվող էլ. սյան վրայից պոկվել է ինտերնետի լար:
Փրկարարները կախված ինտերնետի լարը ամրացրել են էլ. սյանը:
Հուլիսի 12-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացի փողոցի թիվ 42 շենքի (10-րդ հարկի մակարդակից) արտաքին երեսպատման սալիկները պոկվել և ընկել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Տեղազննման արդյունքում պոկվելու վտանգ ներկայացնող այլ սալիկներ չեն հայտնաբերվել:


