▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փնտրվում է Շամիրամ գյուղում 4 հոգու սպանության գործով կասկածյալը

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում մի խումբ անձանց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում է Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով՝ «կրակոցներ արձակողը իր սև գործն անելուց հետո Нива-ով դիմել է փախուստի, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով վթարի վայրում՝ այնտեղից էլ է փախել։ Վթարված Нива-ի հարևանությամբ հայտնաբերվել էր 97 ՏZ 777 համարանիշ, իսկ Нива-ի մեջ հայտնաբերվել էր 50-ամյա Թ. Ք.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև զենքի թույլտվության վկայական»։

Լուսանկարում Շամիրամ գյուղում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее