▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՊՆ նախարարը առանց ճշտելու հայտարարություններ է անում». ապրիլյան պատերազմի մասնակից

Aravot.am-ը գրում է. ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ասուլիսում հայտարարել էր, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքին ելույթ ունեցած Մանուել Մանուկյանը, որը ներկայացել էր ապրիլյան պատերազմի մասնակից, իրականում ապրիլյան պատերազմի մասնակից չէ: Վիգեն Սարգսյանն ասաց, որ նա զորամասում է մարտական հերթապահություն իրականացրել, առաջնագծում չի եղել եւ մարտական գործողությունների չի մասնակցել:

Կայքի հետ զրույցում Մանուել Մանուկյանը պատասխանեց, որ Վիգեն Սարգսյանը ստում է ու նա պետք է ներողություն խնդրի այդ ստի համար: Մանուկյանի խոսքով՝ «Եթե Վիգեն Սարգսյանը միայն ասեր, որ ինքը քառօրյայի մասնակից չի, կկարողանար այսօր ասել, որ քո զինգրքույկում գրած չի, դրա համար ասել եմ, որ դու քառօրյայի մասնակից չես: Թե ինչու գրած չի ու թե ինչու մեր ամբողջ զորամասի տղերքի զինգրքույկում չեն գրել, ՊՆ-ի այդ տրամաբանությանը կանդրադառնամ: Բա այդ դեպքում ո՞վ է եղել առաջնագծում: Եթե մենք մարտական դիրք չենք հանձնում, եթե զգոն ենք լինում, լավ ծառայություն ենք տանում, ՊՆ-ն համարում է, որ քառօրյային չե՞նք մասնակցել: Երկրորդը՝ նա ասում է, որ ես այդ ընթացքում առաջնագծում չեմ եղել, այ սրա հետ կապված ոչ մի փաստ նա չի կարող բերել: Երկու վարկած կա. Վիգեն Սարգսյանը ստել է, քանի որ ես միացել եմ շարժմանը, կանգնել եմ ժողովրդի կողքին՝ ապրիլյանի տղերքով, ոստիկանների ու ժողովրդի միջեւ ենք կանգնել, փորձել ենք լարված վիճակը թուլացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее