armtimes.com-ի տեսանյութում. ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գերատեսչությունների հայտարարած մրցույթների մասնակցած «Խաչպար» ՍՊԸ-ն փաստի առաջ է կագնել: Ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը զրույցում ասաց, որ 2017 թվականին ՊՆ-ի կողմից հայտարարված թելերի մրցույթին մասնակցել են, հաղթող են ճանաչվել, նույնիսկ իրենց առաջարկած ապրանքի գինն են նվազեցրել, սակայն վերջում պարզվել է, որ մրցույթում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն իր առաջարկած 5 անգամ ավելի թանկ գնով:
«Օրենքով սահմանված բոլոր ժամանակահատվածների ուշացումներով մենք տեղեկացվեցինք, որ մեր նեկայացրած չափաբաժիններն առաջին տեղն է ճանաչվել եւ հրավիրեցին ՊՆ: Ինձ տեղեկացրին կաբինետում, որ ցանկանում են մեր կարանյութերը գնել, բայց մի քիչ գները թանկ են: Հաշվի առնելով, որ բանակի համար է, հնարավորության սահմաններում գների նվազեցում կատարեցինք 15 տոկոսով: Տեղում համաձայնագիր կնքվեց, որ «Խաչպար» ՍՊԸ-ն տալիս է իր համաձայնությունը նոր գներով պայմանագիր կնքել»,-ասաց Սմբատ Բարսեղյանը՝ շարունակելով, որ հաջորդ քայլը պայմանագրի հավելվածում գներն ու տեխնիկական բնութագրերը ներառելն էր:
«Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ տեխնիկական բնութագրերն ուղարկում են ՊՆ, իսկ հուլիսին տեղեկանում են, որ այդ բնութագրում բացթողումներ կան: «Նույն օրը մենք պատասխան գրեցինք, որ այն տվյալները, որոնք մենք ներկայացրել ենք տեխնիկական բնութագրում, դրանք համապատասխանում են նախարարության հրավերում գրված թվային մեծություններին՝ մեկին մեկ: 6 չափորոշիչ կար՝ անուններ, թելի երկարություն, ասեղի երկարություն, կորություն եւ այլն: Բոլորը ՊՆ-ի ներկայացված տվյալներն են»,- ասաց Սմբատ Բալասանյանը: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ անճշտություն նկատի ուներ ՊՆ-ն, նա պատասխանեց, որ հայտարաված մրցույթի տեխնիկական բնութագրում բացի 6 չափորոշիչներից, որոնք ներկայացրել է «Խաչպար» ՍՊԸ-ն, կային եւս ուրիշ պահանջներ:


