«Փետրվարի 20-ին մեր շարժումը նորից սկսում է զանգվածային միջոցառումներն ու այդ օրը պետք է լինի հանրահավաք: Շարժման օրակարգը մնացել է նույնը՝ ազատվել այս դավաճան վարչապետից, կազմել ժամանակավոր կառավարություն, որը հրատապ կլուծի որոշակի հարցեր ու կստեղծի պայմաններ՝ արդար ընտրությունների միջոցով ընտրել նոր իշխանություն»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, թե ինչու է այսօր հավաք հրավիրել.
«Պատահաբար պարզվեց, որ բացի եռակողմ հայտարարությունից, կա գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ»: