▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետրոս Ղազարյանը նորից Սերգեյ Դանիելյանին հաղորդման կհրավիրի

 «Առաջին լրատվական»-ը գրում է, որ Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարն այսօրվանից վերադառնում է եթեր։ «Ես մեկնել էի արձակուրդ, արձակուրդս ավարտվել է, հիմա էլ վերադարձել եմ աշխատանքի»,- կայքին ասել է Ղազարյանը։

Հարցին՝ ճի՞շտ էին տեղեկությունները, որ իր հաղորդման այս օրերի դադարը պայմանավորված էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին հյուր հրավիրելով ու նրա հիմնադրած ՔԱՔ կուսակցության անելիքները քննարկելով, Ղազարյանը պատասխանել է. «Այդ հարցերը էդ լուրերը գրողներին տվեք։ Ես նրանց գրածները չեմ մեկնաբանում։ Ինձ ասել են՝ ես վերցրել եմ արձակուրդ, արձակուրդից վերադարձել եմ մտել եթեր։ Գուցե ինչ-որ մարդիկ ինձնից շատ բան գիտեն՝ չգիտեմ, չեմ կարող ասել»,- ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ ինքը ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չի ունեցել։

Իսկ հաջորդիվ պատրաստվո՞ւմ է Սերգեյ Դանիելյանին կրկին նույն թեմայով եթեր հրավիրել. «Դե, քանի որ Սերգեյ Դանիելյանը լուրջ քաղաքական վերլուծաբան է, առանց նրա ո՞նց կլինի»,-պատասխանել է Պետրոս Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանը արձակուրդի մեկնեց Սերգեյ Դանիելյանին հյուր հրավիրելուց հետո։ Անգամ այդ հաղորդումը հեռացվեց Յութուբից։ Մամուլը այդ հաղորդումից հետո գրում էր, որ Սերժ Սարգսյանն անձամբ է լուծել Պետրոս Ղազարյանի հարցը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее