«Լուսավոր Հայաստանը» միացել է ԲՀԿ-ի նախաձեռնությանը՝ Սյունիքի սահմանին տիրող իրավիճակի հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահումասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ արդեն ստորագրել են նախաձեռնության տակ:
«ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Սյունիքում, Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի հարցն է լինելու: Ավելի շատ առիթն այն է, որ հավաքվենք, քննարկենք, համապատասխան մարմինների պատասխանատուներին հարցեր տանք: Խորհրդարանը չի կարող անմասն լինել երկրում տեղի ունեցող գործընթացներից»,-ասաց Մարուքյանը:
«Եթե խաղաղ ճանապարհով խնդիրը չլուծվի, ապա կառավարությունը ռազմական դրություն հայտարարելու իրավունք ունի, և այդ դեպքում կչեղարկվեն ընտրությունները: Սակայն կարծում եմ, որ այս պահին հնարավոր է խաղաղ հանգուցալուծում՝ չեմ կարծում ռազմական դրության կարիք կա»,-ասաց Մարուքյանը:
Նա հավելեց, թե Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը կլիներ գերեվարել ՀՀ սահմանը հատած 250 ադրբեջանցիներին և նրանց փոխանակել մեր գերիների հետ: