Հուլիսի 25ին և 26-ին տեղի է ունեցել «Կոսվկասի առաջնություն» 4-րդ միջազգային մրցույթը: Երևանն իր հյուրընկալ գիրկն էր առել 16 պետությունից ժամանած երգիչ-երգչուհիներ ՝ թվով 65-72 մասնակից և նրանց ղեկավար կազմին:
Միջազգային ժյուրին ժամանել էր 12 երկրից՝ Մալթայից, Էստոնիայից, Բելառուսից, Լատվիայից, Լիտվայից,Ղազախստանից: Մրցույթը կազմակերպել էր Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիան, որի նախագահն է Արման Ղուկասյանը: Նրա խոսքով՝ բոլոր մասնակիցները միջազգային մրցույթներում բազմակի հաղթողներ են, իսկ ժյուրիի անդամները՝ միջազգային մրցույթի կազմակերպիչներ:
Ժյուրիի նախագահը Գայանե Հովհաննիսյանն էր: ժյուրիի հայ մյուս անդամների թվում էին Մերի Կարապետյանը, Նարինե Զարիֆյանը,Արևիկ Թանաշյանը, Վիգեն Թանաշյանը, Հրանտ Մուրադյանը, Հայկ Մխոյանը, Ռուզաննա Ջամբազյանը: Ադրբեջանին ևս հրավեր է արվել, սակայն հարևան երկիրը, կարծես թե, վախեցել է ներկա գտնվել:
Մերի Կարապետյանը, ով արդեն մի քանի տարի այս մրցույթի ժյուրիի կազմում է, մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ գնալով մրցույթի ու միջոցառման մակարդակը բարձրանում է:
«Վոկալ տեխնիկա, կուլտուրա, հագուստ. այս բոլոր կարևոր բաղադրիչները հաշվի էր առնված օտարերկրյա մասնակիցների կողմից: Մերոնք բեմ են դուրս գալիս ճմրթաց վերնաշապիկներով, կեղտոտ կոշիկներով և բեմի հագուստը չեն կարողանում տարբերել, առօրյա հագուստից: Մեր մասնակիցները մտածում են ՝ինչքան շատ գոռան, այնքան լավ է: Չեն զարգացնում իրենց մակարդակը: Պիտի քեզ զարգացնես, որ դա արտացոլվի ստեղծագործության մեջ: Խորհրդային միության ժամանակ վերապատրաստում ասված գոյություն ուներ: Ես հաճույքով Ղազախստան կգնայի վերապատրաստման: Պարզապես, հիացած եմ նրանց աշխատանքով»,-ասաց նա:
«Կովկասի առաջնություն»-ը իրականացվել է 1 փուլով:Մասնակիցները ներկայացել են 1 երգով՝ հետևյալ տարիքային խմբերում. 6-9, 10-12, 13-15, 16-18, 19-25 և 26-ից բարձր: Մասնակիցների պայքարը տեղի է ունեցել Էստրադային, ջազային,դասական,ժողովրդական, ժանրերում: Յուրաքանչյուր անվանակարգում շնորհվել է «Գրան պրի»: 8 Գրանպ պրիակիրների պայքարի արդյունքում «Սուպեր գավաթ»-ին արժանացել է Չեխիայի ներկայացուցիչ Չեփթեյա Գերխետան, ով գավաթից բացի,որպես պարգև, ստացել է 500 € :
Ժյուրիի անդամներից Նարինե Զարիֆյանն իր խոսքում նշեց, որ միջոցառումը կազմակերպված էր անթերի և ափսոսեց, որ ավելի լայն լսարանին հասու չէր:
Նրա խոսքով՝ բոլոր մասնակիցներն ավելի լավ ելույթ կունենային , եթե երգերը ճիշտ ընտրեին: Զարիֆյանը ևս շեշտեց, որ պետքէ վերացնել գոռալով երգելու տենդենցը:
Ժյուրիի հայ և օտարերկրյա անդամները առանձնահատուկ տպավորված էին Ղազախստանի պատվիրակության մասնակցությամբ, ովքեր բոլորին հմայել էին մրցույթին իրենց լուրջ վերաբերմունքով:
Այն հարցին թե ինչու «Կովկասի առաջնություն» 4-րդ միջազգային մրցույթը չի իրականացվել ավելի մեծ լսարանի համար, մրցույթի կազմակերպիչ Արման Ղուկասյանը պատասխանել է. «Ես մեծ սիրով այս մրցույթը կիրականացնեի մեծ դահլիճներում և լայն լսարանի համար, սակայն միջոցառումն իրականացվել է առանց աջակցության, միայն WAP-ի միջոցներով: Բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, սակայն ոչ մի աջակցություն, անգամ դահլիճի տեսքով, չեմ ստացել»:
Արմանը Ղոււկասյանը նշեց, որ անկախ ամեն ինչից կշարունակի իրականացնել «Կոսվկասի առաջնություն» մրցույթ-փառատոնը , որի 5-ամյակն ավելի մեծ շուքով կնշվի 2018թ.-ին:
Շնորհավորում ենք մրցույթ-փառատոնի հաղթողներին և մաղթում նորանոր հաղթանակներ:
Հեղինակ՝
Կարինե Գևորգյան